ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախցի մի խումբ պատանիներ մասնակցել են Բյուրականի ամառային դպրոցին – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախցի մի խումբ պատանիներ մասնակցել են Բյուրականի ամառային դպրոցին

Բյուրականի աստղադիտարանի և ԱՀ ԿԳՄՍ նախարարության, ինչպես նաև Բյուրականի աստղադիտարանի և ԱՀ Գիտական կենտրոնի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում հուլիսի 13-18-ը Բյուրականի աստղադիտարանը կազմակերպել է Բյուրականյան գիտաճամբար Արցախի շնորհալի դպրոցականների համար, իսկ հուլիսի 19-24-ը՝ ամառային դպրոց Արցախի ուսանողների համար: Յուրաքանչյուր ծրագրում ընդգրկվել են 22 պատանիներ և աղջիկներ ԱՀ դպրոցներից և համալսարաններից:

Ծրագիրը նպատակ ունի նպաստել Արցախի գիտական ներուժի հզորացմանը, օժանդակել Արցախում աստղագիտությամբ հետաքրքրվող պատանիների մասնագիտական կողմնորոշմանը, ինչպես նաև Արցախի պետական համալսարանի ուսանողների ամառային պրակտիկայի կազմակերպմանը՝ հնարավորություն տալով վերջիններիս ծանոթանալ աստղադիտարանի գործունեությանը, գործիքային բազային, գիտահետազոտական բաժինների աշխատանքներին:

Օրերն աստղադիտարանում հագեցած են աստղագետների կողմից ինտերակտիվ զրույց-դասախոսություններով, տարատեսակ խաղ-մրցույթներով և գործնական պարապմունքներով: Ամառային դպրոցի մասնակիցները կունենան նաև ճանաչողական էքսկուրսիաներ Բյուրականի աստղադիտարանում՝ այցելելով Վ. Համբարձումյանի տուն-թանգարան, ինչպես նաև տեսարժան վայրեր՝ Ամբերդ, Տեղերի վանք, Աղձքի հայոց արքաների դամբարան և այլն: