ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախցի Հայկ Ավանեսյանը՝ Եվրոպայի արծաթե մեդալակիր — ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախցի Հայկ Ավանեսյանը՝ Եվրոպայի արծաթե մեդալակիր

Այսօր՝ հուլիսի 21-ին, Ստեփանակերտի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանի մոտ մեծ շուքով դիմավորել են ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի արծաթե մեդալակիր Հայկ Ավանեսյանին և մարզիչ Արմեն Մուրադյանին:

Հուլիսի 16-19-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացված Եվրոպայի առաջնությունում 57 կգ քաշային կարգում արցախցի ըմբիշ Հայկ Ավանեսյանը, չորս գոտեմարտերում արժանի պայքար ցուցաբերելով, արժանացել է ըմբշամարտի Մ15  եվրոպայի արծաթե մեդալին:

Ազատ ոճի ըմբշամարտով Հայկը պարապում է՝ արդեն 9 տարի: Խոստովանում է՝ միշտ երազել է  Եվրոպայի, աշխարհի առաջնությունների  մասնակցել, իսկ սա մեծ երազանքի մի մասնիկն է: Հայկը օլիմպիական խաղերի չեմպիոն դառնալու երազանք ունի, որին հասնելու համար ջանք ու եռանդ չի խնայում:  

«ՀՀ և միջազգային մրցումների շատ ենք մասնակցել, սա Եվրոպայի առաջնության մեր առաջին մասնակցությունն ու մեդալն է։ Քանի որ ազատ ոճի ըմբշամարտը օլիմպիական մարզաձև է, նպատակ ունեինք Եվրոպայի առաջնությունից մեդալով վերադառնալ: Ես հիացած եմ մեր մարզիկի գոտեմարտերից: Երիցս համոզվել եմ, որ պարտությունը արցախցու համար չէ։ Այս գիտակցումով էլ,  անկախ բոլոր դժվարություններից, վստահորեն գնացինք դեպի հաղթանակ»,- ասում է մարզիչ Արմեն Մուրադյանն ու վստահեցնում՝ սա հաջողությունների սկիզբն է միայն:

Հայկ Ավանեսյանը պատրաստվում է մարզական հավաքների գալիք տարվա Եվրոպայի պատանեկան առաջնությանը ավելի լավ արդյունքներով մասնակցելու համար:

hyArmenian