ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Ասսարյան ազգային մրցաշար»-ի այս տարվա գավաթը արցախցի ֆուտբոլիստներինն է – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Ասսարյան ազգային մրցաշար»-ի այս տարվա գավաթը արցախցի ֆուտբոլիստներինն է

Այս օրերին Արցախի աղջիկների ֆուտբոլի թիմը մասնակցում էր Երևանում  մեկնարկած «Ասսարյան ազգային մրցաշար»-ին։ Առաջնությունն անց է կացվում «Հայաստանի աղջիկների առաջնորդությունը սպորտում» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ։

Մրցաշարին  մասնակցում էին ՀՀ մարզերում և Արցախում գործող շուրջ 80 թիմեր։ Մեր աղջիկներին հաջողվեց հաղթանակով ավարտել Հրազդանի և Շիրակի թիմերի հետ ունեցած խաղերը։ Իսկ եզրափակչում հանդիպեցին Սյունիքի ու Արցախի թիմերը։ Համառ պայքարի արդյունքում  3։0 հաշվով հաղթանակ գրանցելով՝ մեր աղջիկների թիմը տիրացավ մրցաշարի գավաթին։

Սպորտում կանանց ներկայացվածությունը մեծացնելու նպատակով «Հայաստանի աղջիկների առաջնորդությունը սպորտում» կրթական հիմնադրամը (GOALS – Girls of Armenia Leadership Sport) Հայաստանի 8 մարզերում և Արցախում հիմնել է կանանց ֆուտբոլային լիգաներ. 80 թիմերում ներգրավված շուրջ 1000 երեխաներն այստեղ հաճախելով` հնարավորություն ունեն զարգացնել ֆիզիկական կարողությունները,  վարել առողջ ապրելակերպ։

Արդեն ավանդական դարձած ազգային մրցաշարն այս տարի անց է կացվել «Գերի և Լինդա Ասսարյան» հիմնադրամի աջակցությամբ։