ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախցի թաեքվոնդոյիստները ՀՀ առաջնությունից վերադարձել են մեդալներով – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախցի թաեքվոնդոյիստները ՀՀ առաջնությունից վերադարձել են մեդալներով

Սույն թվականի հունիսի 28-ից հուլիսի 2-ը Երևան քաղաքում անցկացվեց պատանիների և երիտասարդների թաեքվոնդոյի ՀՀ առաջնությունը, որին մասնակցում էր նաև Արցախի  թաեքվոնդոյի հավաքական թիմը՝ մարզիչ Անդրեյ Աղասարյանի գլխավորությամբ:

 Երիտասարդների մրցապայքարում 73 կգ քաշային կարգում Հայկ Հակոբյանը չեմպիոն  է ճանաչվել, իսկ Ալիկ Ավագիմյանը 65 կգ քաշային կարգում  արժանացել է 2-րդ մրցանակային տեղին:

Պատանիների միջև պայքարում 65 կգ քաշային կարգում Բորիս Արզումանյանը գրավել է 2-րդ մրցանակային տեղը:

ՀՀ առաջնության չեմպիոնական տիտղոսը նվաճած Հայկ Հակոբյանը հնարավորություն կունենա մասնակցելու Եվրոպայի և աշխարհի առաջնությանը: