ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Եկեղեցի «Կարմիր Եղցի» (Մելիք Փաշայանների տապանատուն) — ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Եկեղեցի «Կարմիր Եղցի» (Մելիք Փաշայանների տապանատուն)

Գտնվում է Ծովատեղ գյուղի արևելյան եզրին բարձրացող բլրի գագաթին։ Արտաքինից ուղղանկյուն շինություն է՝ լայն բացված խորանով, առանց ավանդատների։ Եկեղեցին կիսավեր է։ Պահպանվել են խորանը ( ¼ գմբեթներով ) և հարավային պատի մի հատված։ Թաղակապ ծածկը փլված է։

Խորանի ճակատին ագուցված են երկու գեղաքանդակ արձանագիր խաչքարեր։ Եկեղեցու ներսը և դուրսը ծածկված են իր իսկ փլատակների ավելի քան 1 մ բարձրությամբ շերտով, որի վրա աճել է փարթամ բուսականություն։ Եկեղեցուն կից  երբեմնի տապանատներն ու այլ շինություններ ուրվագծվում են փոսորակների տեսքով։ Եկեղեցու մերձակայքում է գտնվում գյուղի  հին գերեզմանոցը։

hyArmenian