ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախում մեկնարկել են «Ապրելու ձայնը» խորագիրը կրող գրական-մշակութային օրերը – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախում մեկնարկել են «Ապրելու ձայնը» խորագիրը կրող գրական-մշակութային օրերը

Հունիսի 27-ին Ստեփանակերտում կայացավ «Ապրելու ձայնը» խորագիրը կրող գրական-մշակութային օրերի բացման արարողությունը։ Ծրագրի նախաձեռնությունը պատկանում է Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակին. նպատակը հետպատերազմյան Արցախում գրական-մշակութային կյանքի աշխուժացումն է։

Բացման արարողությանը ներկա էին ԱՀ պետական նախարար Ա. Բեգլարյանը, ԿԳՄՍ նախարար Ա. Հակոբյանը, Սփյուռքից և ՀՀ-ից ժամանած հյուրեր, գրողներ ու գրականագետներ:

ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը ելույթի իր խոսքում կարևորեց նմանատիպ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը Արցախում ստեղծագործական մտքի կենսունակության ապահովման ու աշխուժացման գործում։

Գրական-մշակութային օրերի մեկնարկը տրվել է հունիսի 26-ին և շարունակվելու է մինչև հուլիսի 2-ը։