ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տրվել է նոր համագործակցության մեկնարկ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տրվել է նոր համագործակցության մեկնարկ

Հունիսի 21-ին ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն Քնարիկ Ահարոնյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանը ստորագրել են համագործակցության և փոխըմբռնման հուշագիր։

Համաձայն հուշագրի՝ կողմերի միջև հաստատվում է համագործակցությունդեռահասների կրթության, դաստիարակության, մասնագիտական կողմնորոշման, ազգային և համամարդկային արժեքների ձևավորման, կրթամշակութային կամուրջների ստեղծման, միջմշակութային փորձի փոխանակման, ազգային փոքրամասնությունների հետ կապերի ամրապնդման, հետազոտական ծրագրերի, ուսումնասիրությունների իրականացման, միջոցառումների, փոխադարձ այցերի, փառատոների, մրցույթների, ճանաչողական էքսկուրսիաների, վարպետաց դասերի, բարեգործական ծրագրերի կազմակերպման հարցերի շուրջ։