ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայացել է Ազգային նվագարանների և ժողովրդական երգի հանրապետական մրցույթը – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայացել է Ազգային նվագարանների և ժողովրդական երգի հանրապետական մրցույթը

Ազգային նվագարանների և ժողովրդական երգի հանրապետական մրցույթն արդեն 5-րդ տարին համախմբում է Արցախի երաժշտական ու արվեստի դպրոցների շնորհալի երեխաներին:

ԱՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ հանրապետության շրջաններից ու մայրաքաղաքից անհատ կատարողներ, խմբեր ու նվագախմբեր հունիսի 16-ին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում մասնակցեցին Ազգային նվագարանների և ժողովրդական երգի հանրապետական մրցույթին:

Ժամանակի հետ մրցույթի նպատակները չեն փոխվել:  Մրցույթն Արցախում ազգային երաժշտարվեստի և երգարվեստի պահպանման, զարգացման և տարածման, շնորհաշատ երեխաների բացահայտման, նրանց ստեղծագործական կարողությունների և հմտությունների զարգացման ու մատաղ սերնդի շրջանում ազգային գաղափարախոսության քարոզչության խնդիր ունի:

ԱՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակակից արվեստի և մշակութային կրթության բաժնի վարիչ Ապրես Մարգարյանի խոսքով՝ պատերազմից հետո առավել կարևոր են նման միջոցառումները, քանզի միտված են մեր ինքնության պահպանմանը:

 Մրցույթի հանձնաժողովի անդամ, երաժիշտ Հելբերտ Ասատրյանն արցախցի երեխաների երաժշտական հնարավորություններին վաղուց է ծանոթ: Համոզված է, որ ազգային նվագարանները և ազգային երգեցողությունը նման մրցույթների միջոցով նոր թափ կառնեն:

«Այս մրցույթը մեծ խթան է երեխաների համար, որպեսզի կարողանան իրենց արվեստը ներկայացնել և ազգային նվագարանները պրոպագանդել: Ես վստահ եմ, որ քանակի արդյունքում կունենանք որակ, որը կնպաստի մեր ազգային մշակույթի զարգացմանը հենց Արցախում»,- իր խոսքում նշել է Հելբերտ Ասատրյանը:

Ազգային նվագարանների և ժողովրդական երգի հանրապետական մրցույթի այս տարվա մրցանակակիրներն են.

Ազգային նվագարաններ (անհատ կատարողներ)

-Ավանեսյան Աստղիկ – 1-ին տեղ (քանոն, Ստեփանակերտի Հ. Գյուրջյանի  անվան արվեստի դպրոց) 

-Գրիգորյան Գայանե – 1-ին տեղ (շվի, Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոց)   

-Ստեփանյան Ավետիս –  2-րդ տեղ (շվի, Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոց)

-Ավագյան Դոնարա – 2-րդ տեղ (քանոն, Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոց) 

-Եսայան Կարեն– 2-րդ տեղ (դուդուկ, Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոց) 

– Հարությունյան Հայկ– 3-րդ տեղ (թառ, Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոց) 

– Մանե Ղուլյան– 3-րդ տեղ (քանոն, Մարտունու Ա. Խաչատրյանի անվան արվեստի դպրոց)   

Ժողովրդական երգ (անհատ կատարողներ)

-Ստեփանյան Նարե – 1-ին տեղ (Տողի արվեստի դպրոց)

– Խաչատրյան Աքսաննա – 2-րդ տեղ (Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոց)

– Գրիգորյան Հովհաննես – 3-րդ տեղ (Մարտունու Ա. Խաչատրյանի անվան արվեստի դպրոց)

Խմբային կատարումներում հաղթող է ճանաչվել դհոլահարների անսամբլը, Ստեփանակերտի  Հ. Գյուրջյանի անվան արվեստի դպրոց

Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները արժանացել են ԱՀ ԿԳՄՍ նախարարության վկայագրերի ու դրամական պարգևների, իսկ ակտիվ մասնակցություն ցուցաբերած մասնակիցները՝ պատվոգրերի: