ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն

ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ծրագրի շրջանակում հայտարարում է «Արցախյան գորգարվեստ» խորագրով մրցույթ` հետևյալ 3 անվանակարգերով.

  • «Գորգ»,  
  • «Կարպետ»,  
  • «Ասեղնագործություն»:  

Մրցույթի պարտադիր պայման է արցախյան գորգապատկերների և զարդանախշերի օգտագործումը:

Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև ս. թ. օգոստոսի 15-ը, իսկ պատրաստի աշխատանքները՝ մինչև սեպտեմբերի 15-ը:

Մրցույթի անցկացման կարգին և հայտին ծանոթանալու համար ներբեռնեք հետևյալ ֆայլը՝

       Հավելյալ տեղեկությունների ու պարզաբանումների համար կարող եք զանգահարել (047) 97-91-34 հեռախոսահամարով: