ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Շիրակացու ճեմարան»-ը Արցախում կսկսի գործել 2022 թ․ սեպտեմբերի 1-ից – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Շիրակացու ճեմարան»-ը Արցախում կսկսի գործել 2022 թ․ սեպտեմբերի 1-ից

Հունիսի 14-ին ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանն ընդունել է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի պատվիրակությանը՝ տնօրեն Աշոտ Ալիխանյանի գլխավորությամբ:

ԿԳՄՍ նախարարն ու համալիրի տնօրենը ստորագրել են պայմանագիր՝ Արցախում «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր ստեղծելու մասին։

Կողմերը նախատեսել են ճեմարանի կրթական գործընթացի մեկնարկը տալ 2022թ. սեպտեմբերի 1-ից։