ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

Երևանի Անանիա Շիրակացու ճեմարան միջազգային գիտակրթահամալիրի կազմակերպած հանրակրթական առարկաներից հանրապետական բաց օլիմպիադային առաջին անգամ մասնակցել են նաև Արցախի 4-րդից 8-րդ դասարանցիները: Այս տարի 1500 մասնակիցներից 827-ն Արցախից էին: Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում երեկ տեղի է ունեցել օլիմպիադայի հաղթողների պարգևատրման արարողությունը: