ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախում անցկացվել է Պուշկինյան փառատոն – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախում անցկացվել է Պուշկինյան փառատոն

Հունիսի 6-ին Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի դահլիճում առաջին անգամ Արցախում Պուշկինյան փառատոն անցկացվեց: Նախաձեռնությունը ԱՀ նախագահի աշխատակազմի ռուսաց լեզվի հարցերի բաժնինն էր՝ աջակցությամբ ԱՀ ԿԳՄՍ նախարարության ու ռուսական համայնքի:

«Հունիսի 6-ը՝ Ա. Պուշկինի ծննդյան օրը, հռչակվել է որպես ռուսաց լեզվի միջազգային օր, իսկ Ռուսաստանի Դաշնությունում այն նշվում է որպես Պուշկինի օր: Որոշեցինք Արցախում օրը նշանավորել Պուշկինյան փառատոնով: Նպատակ ունենք այն դարձնել շարունակական» ,- նշեց ԱՀ նախագահի աշխատակազմի ռուսաց լեզվի հարցերի բաժնի վարիչ Սեյրան Կարապետյանը:

Կազմակերպիչների համար սկզբունքային էր Շուշիի ու Հադրութի դպրոցների աշակերտների մասնակցությունը փառատոնին: Ա. Պուշկինի հանրահայտ ու սիրված ստեղծագործություններով հանդես եկան նաև Ստեփանակերտի հ. 3 միջնակարգ դպրոցի, Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի, Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի, ռուսական համայնքին կից գործող կիրակնօրյա դպրոցի սաներ, բուհերի ուսանողներ ու դասախոսներ:

Փառատոնի բոլոր մասնակիցները կազմակերպիչների կողմից արժանացան պատվոգրերի ու նվերների: Միջոցառմանը ներկա էր ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը: Փառատոնի հատուկ հյուրերից էին ԵՊՀ դոցենտ Լիլիթ Զոլյանը և «Բարության ճանապարհ» ՀԿ նախագահ Ալեքսանդր Բերեզովսկին: