ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

9-րդ անգամ Արցախի թիմը ՆԶՊ առարկայից Հայաստանում լավագույնն է — ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

9-րդ անգամ Արցախի թիմը ՆԶՊ առարկայից Հայաստանում լավագույնն է

Մայիսի 13-15-ը Երևանում  կայացած առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում  ՆԶՊ առարկայից 9-րդ անգամ անընդմեջ հաղթող է ճանաչվել  Արցախի թիմը։ Այսօր՝ մայիսի 16-ին, Ստեփանակերտի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի հարակից տարածքում հավաքվել էին կրթության ոլորտի ներկայացուցիչներ, աշակերտներ՝ դիմավորելու օրվա հերոսներին։

Առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում ՆԶՊ առարկայից 12 թիմ էր մասնակցում։ Երկու օր տևած մրցապայքարում շարային պատրաստություն, հրաձգություն, նռնակի նետում,  վազք մրցաձևերից առավելագույն միավորներ գրանցելով՝ Արցախի թիմը հերթական անգամ նվաճեց առաջին պատվավոր տեղը։

ԱՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի նախազորակոչային պատրաստության բաժնի վարիչ Դավիթ Օհանջանյանի խոսքով․ «Պատերազմից հետո նման հաղթանակներն առավել  քան կարևոր են,  քանի որ օլիմպիադայում ընգդրկված են այնպիսի մրցաձևեր, որոնք կոփում են մեր պատանիների մարտունակությունը։ Հպարտ ենք մեր թիմի  գրանցած արդյունքով։»

Արցախցի պատանիներին հաղթանակն այս տարի դժվար տրվեց։ Ստեփանակերտի համար 12 դպրոցի զինղեկ, պահեստազորի մայոր Նվեր Լազարյանի կարծիքով,  դժվարությունները պայմանավորված էին  մրցաձևերում  կատարելագործման մեթոդների ավելացմամբ։

Սակայն ոչ մի դժվարություն արցախցի պատանիներին հաղթանակի համար պայքարելու մտքից հետ չպահեց։  «Մեր զենքը մեր հավատն էր հաղթանակի հանեպ»,- ասում է Արցախի թիմի  ջոկի հրամանատար Մովսես Հովսեփյանը։

Արցախի թիմի անդմաներն ու զինղեկները  վերադարձել են  ՀՀ  ԿԳՄՍ նախարարության դիպլոմներով, մեդալներով և գավաթով,  իսկ Արցախի  «Զորյաց ակումբ» ՀԿ-ի  կողմից արժանացել են դրամական պարգևների։

Օլիմպիադայի հաղթողներին  ընդունել է նաև ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը։ Շնորհավորելով ու նորանոր հաջողություններ մաղթելով՝  նախարարը շնորհակալագրեր և նվերներ  է  հանձնել թիմի  անդամներին։

hyArmenian