ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն

Սիրելի՛ աշակերտներ

Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ կկազմակերպվի «Ռուսաց լեզուն՝ որպես մշակույթի լեզու» խորագրով օլիմպիադա։

Օլիմպիադան տեղի կունենա մայիսի 16-ին՝ ժամը 14:00-ին, ԱրՊՀ վարչական շենքի 1-ին հարկում՝ գիտխորհրդի դահլիճում։

Օլիմպիադային կարող են մասնակցել Ստեփանակերտի հանրակրթական դպրոցների 9-10-րդ դասարանների աշակերտները։

Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև մայիսի 15-ը. հայտերը պետք է ներկայացնել ԱրՊՀ ռուսաց լեզվի և գրականության ամբիոն։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով. ☎️098204313