ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ստեփանակերտում կայացավ «Արցախն ապրում է» խորագրով համերգը — ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ստեփանակերտում կայացավ «Արցախն ապրում է» խորագրով համերգը

Մայիսի 2-ին ԱՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում կազմակերպվեց «Արցախն ապրում է» խորագրով համերգ՝ նվիրված 44–օրյա պատերազմի զոհերի հիշատակին: Համերգի ընթացքում երաժշտական դպրոցի սաների կատարմամբ հնչեցին հայկական և արտասահմանյան հեղինակների ստեղծագործություններ:

«Այսօր մենք հնարավորություն ունեցանք վայելելու մեր շնորհաշատ երեխաների կատարումները: Նրանք սովորում են բարձր առաջադիմությամբ, մասնակցում փառատոնների, մրցույթների, համերգների՝ շնորհիվ այն տղաների, որոնք իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի: Վստահ եմ՝ Արցախն ապրելու է մեր երեխաների շնորհիվ»,-իր խոսքում նշեց Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Արթուր Պետրոսյանը:

«Միշտ ասել եմ՝ Արցախը տաղանդավոր մարդկանց երկիր է: Մենք տեսանք շնորհաշատ երեխաների, որոնք մեզ նվիրեցին հույս, հավատ, սեր: Կորուստներ շատ ենք ունեցել, բայց այս երեխաների շնորհիվ կյանքը շարունակվում է: Եվ, այո՛, Արցախն ապրել է, ապրում է և ապրելու է»,- միջոցառումն ամփոփեց ԱՀ ԿԳՄՍ նախարարության տեսուչ Ռուբեն Օսիպովը:

hyArmenian