ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 19-ին Ստեփանակերտում մեկնարկել է «Արծվիկ» ռազմամարզական խաղերի հանրապետական փուլը – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 19-ին Ստեփանակերտում մեկնարկել է «Արծվիկ» ռազմամարզական խաղերի հանրապետական փուլը

Ռազմամարզական խաղերին մասնակցում են Ստեփանակերտի, Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի և Շուշիի թիմերը: Առաջիկա 3 օրերին պատանի արծվիկներն իրենց ուժերը կփորձեն հետևյալ մրցաձևերում.

-հրաձգություն

-ֆիզիկական պատրաստություն

-շարային պատրաստություն

-քաղպաշտպանություն

-ինքնաձիգի ոչ լրիվ քանդում-հավաքում և պահեստատուփի լիցքավորում

Ողջունելով արծվիկներին՝ ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանն իր ելույթում կարևորեց հայրենասիրական ոգով դաստիարակված սերունդների դերը հզոր հայրենիքի կերտման գործում։

«Արծվիկ» ռազմամարզական խաղերի բացման արարողությանը ելույթով հանդես եկան նաև ԱՀ ԿԳՄՍ նախարարության ՆԶՊ և ԱԾ վարչության նախնական զինվորական պատրաստության բաժնի վարիչ Դավիթ Օհանջանյանը, ՊԲ հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Նորայր Մկրտչյանը և «Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության անդամ Շիրակ Զաքարյանը։

«Արծվիկ» ռազմամարզական խաղերում հաղթող թիմերը կպարգևատրվեն նվերներով ու պատվոգրերով ԿԳՄՍՆ, ՊՆ, ՆԳՆ և «Արցախի ազատամարտիկների միություն»,«Արցախի պահեստազորի սպաների միություն», «Աֆղանստանի վետերանների միություն» հասարակական կազմակերպությունների կողմից: