ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանի ուղերձը Մշակույթի միջազգային օրվա առթիվ — ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանի ուղերձը Մշակույթի միջազգային օրվա առթիվ

Ապրիլի 15-ը աշխարհի շատ երկրներում նշվում է որպես Մշակույթի միջազգային օր։

Մշակույթը միշտ էլ եղել է հասարակության զարգացման մակարդակի գլխավոր արտահայտիչը։ Մարդն իր մտահղացումներն ու պատկերացումներն ընդհանրական իմաստով ամփոփել է մշակույթի մեջ՝ դառնալով մեծ արժեքների հնարիչ։

Անցյալում թե այսօր՝ մեր թշնամին ամենադաժան հարվածները հասցնում է մշակութային ճակատին, գործադրելով իր բոլոր ճիգերը՝ փորձում է գերեզմանել հայկական մշակույթը, ազատվել պատմական իրականության կենդանի ուրվականից։

Պատմամշակութային ժառանգության պահպանման առաքելությամբ ստեղծված միջազգային կազմակերպությունների և քաղաքակիրթ աշխարհի անտարբերության ու անպատժելիության պայմաններում Արցախում այսօր էլ շարունակվում է հողին հավասարեցվել բազմադարյա մի ամբողջ քաղաքակրթություն՝ զրկելով աշխարհին եզակի արժեքներից:

Մշակույթի միջազգային օրվա առթիվ շնորհավորում եմ ոլորտի երախտավորներին, միաժամանակ կոչ հղում համամարդկային քաղաքակրթության պահպանմամբ մտահոգ ուժերին՝ հնարավոր բոլոր միջոցներով կանխել Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանությունը:

Մենք հավատում ենք, որ քաղաքակիրթ աշխարհի հետ համատեղ ջանքերով կկարողանանք փրկել և սերունդներին փոխանցել մեր մշակութային ժառանգությունը։

hyArmenian