ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պատմության ուսուցիչների համար կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ — ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պատմության ուսուցիչների համար կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ

Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի նախաձեռնությամբ ապրիլի 8-10-ը Ստեփանակերտի հանրակրթական դպրոցների «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների մոտ երկու տասնյակ ուսուցիչների համար կազմակերպվել են եռօրյա դասընթացներ։

Վերապատրաստման ծրագրի նպատակը դասավանդման ժամանակակից մեթոդների վերաբերյալ գիտելիք, փորձ ու հմտություններ փոխանցելն էր ուսուցիչներին, մասնավորապես Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական, անվտանգային և տեղեկատվական ոլորտները ներկայացնելիս։

Վերապատրաստման դասընթացի ավարտին մասնակից ուսուցիչները ստացան հավաստագրեր։