ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մարտունիում բացվել է կարի աշխատարան – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մարտունիում բացվել է կարի աշխատարան

Ապրիլի 9-ին Մարտունի քաղաքի Վ. Խաչատրյանի անվան արհեստագործական ուսումնարանում բացվել է կարի աշխատարան՝ համալրված կարուձևի համար անհրաժեշտ բոլոր պարագաներով։ Դերձակների ու ձևարարների վերապատրաստման եռամսյա դասընթացից հետո լավագույն մասնագետները կանցնեն աշխատանքի ավելի ընդարձակ ու հարմարավետ արտադրամասում՝ ապահովելով 15 աշխատատեղ։

Կարի աշխատարանը բացվել է Genesis Armenia և UMCOR Armenia հիմնադրամների գործակցության արդյունքում։

Աշխատարանի բացման արարողությանը ներկա են եղել ԱՀ պետական նախարարար Ա. Բեգլարյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Ա. Հակոբյանը, Genesis Armenia-ի հիմնադիր տնօրեն Աբրահամ Գասպարյանը, Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը, կրթության և սպորտի բաժնի վարիչ Վ. Հակոբյանն ու պաշտոնատար այլ անձինք: