ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Իվան Պողոսյանը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Իվան Պողոսյանը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Ապրիլի 8-ին ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը ԱՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմին է ներկայացրել ԿԳՄՍ նախարարի ռազմահայրենասիրության հարցերով նորանշանակ տեղակալ Իվան Պողոսյանին։ Ա. Բեգլարյանը կարևորեց հետպատերազմյան Արցախում ռազմահայրենասիրական դաստիարակության դերը հայրենապաշտ սերունդ կերտելու գործում, որտեղ անգնահատելի է դպրոցական զինղեկի առաքելությունը: Այս համատեքստում հատկանշական է Ի. Պողոսյանի նշանակումը, որի տեսական գիտելիքները, փորձն ու նվիրվածությունը անշուշտ կխթանեն զինղեկների աշխատանքը առավել արդյունավետ դարձնելու գործընթացը: Վերջում պետնախարարը ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի հետ քննարկել է ոլորտային մի շարք հարցեր։