ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախից հայտնում են՝ Փառուխի ու Քարագլխի հայկական մշակութային ժառանգությունը վտանգված է – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախից հայտնում են՝ Փառուխի ու Քարագլխի հայկական մշակութային ժառանգությունը վտանգված է

Ըստ Արցախի իշխանությունների՝ ադրբեջանցիներն իրենց վերջին առաջխաղացումից հետո շարունակում են մնալ Ասկերանի շրջանի համար կարևորագույն նշանակություն ունեցող Քարագլուխ բարձունքի մի հատվածում։ Այս տարածքը, սակայն, կարևոր է ոչ միայն ռազմավարական, այլև պատմամշակութային իմաստով: Այնտեղ երկու տասնյակից ավելի հուշարձաններ կան, հայկական գերեզմաններ ու նաև՝ սուրբ Աստվածածին եկեղեցին: Արցախի մշակույթի նախարարությունը հայտարարում է, որ Փառուխի և Քարագլխի կոթողներն այժմ վտանգված են: