ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սևակ Մանուկյանը՝ շախմատի ՀՀ կիսաեզրափակիչ մրցաշարի հաղթող – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սևակ Մանուկյանը՝ շախմատի ՀՀ կիսաեզրափակիչ մրցաշարի հաղթող

Մարտի 20-ից 29-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում անց է կացվել Հայաստանի պատանիների և աղջիկների կիսաեզրափակիչ մրցաշարը, որին մասնակցում էին նաև արցախցի պատանի շախմատիստները: Մրցաշարն անց է կացվել ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների համաձայն` շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով: Մինչև 18 տարեկանների մրցապայքարում հաղթող է ճանաչվել արցախցի շախմատիստ Սևակ Մանուկյանը՝ նվաճելով ՀՀ շախմատի եզրափակիչ առաջնությանը մասնակցելու իրավունք: Սևակ Մանուկյանը 10 տարեկանների ՀՀ չեմպիոն է, տարբեր տարիքային խմբերում Արցախի բազմակի չեմպիոն, Արցախի մեծահասակների բրոնզե մեդալակիր: