ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ալեքսանդր Մովսեսյանը՝ Հայաստանի հաշմանդամային բազկամարտի 2022 թվականի առաջնության չեմպիոն — ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ալեքսանդր Մովսեսյանը՝ Հայաստանի հաշմանդամային բազկամարտի 2022 թվականի առաջնության չեմպիոն

ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ մարտի 27-ին կազմակերպվել է Հայաստանի հաշմանդամային բազկամարտի 2022թ. առաջնությունը, որն անց է կացվել աշխարհի բազկամարտի ֆեդերացիայի կանոնակարգով։

Լսողական խնդիրներ ունեցողների խմբում մինչև 70 կգ քաշային կարգում Ալեքսանդր Մովսեսյանը և՛ աջ, և՛ ձախ ձեռքով դարձել է ՀՀ չեմպիոն՝ արժանանալով գավաթների, մեդալների, պատվոգրերի ու դրամական պարգևների:

Ալեքսանդր Մովսեսյանը բազկամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր ու ՀՀ բազկամարտի կրկնակի չեմպիոն է: