ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Քիքբոքսինգի ՀՀ առաջնության չեմպիոններ ունենք – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Քիքբոքսինգի ՀՀ առաջնության չեմպիոններ ունենք

Մարտի 19-ից 20-ը Երևան քաղաքում անց է կացվել քիքբոքսինգի ՀՀ առաջնություն, որին մասնակցել են  նաև արցախցի մարզիկները:

Արցախի քիքբոքսինգի հավաքական թիմն առաջնությունից վերադարձել է գերազանց արդյունքներով:

Առաջնության յոթ ոսկե մեդալակիր ունենք՝

Մելքումյան Տիգրան (տարիքային խումբ՝ 7-9տ., քիք-լայթ, 30կգ),

Սերյանյան Արման (տարիքային խումբ՝ 7-9տ., քիք-լայթ, 36կգ),

Սահակյան Էդվարդ (տարիքային խումբ՝ 10-12տ., քիք-լայթ, 32կգ),

Ղահրամանյան Արման (տարիքային խումբ՝ 10-12տ., քիք-լայթ,37կգ),

Մովսեսյան Արթուր (տարիքային խումբ՝ 13-15տ., քիք-լայթ, 37կգ),

Ստեփանյան Ռոբերտ (տարիքային խումբ՝ 13-15տ., քիք-լայթ, 63կգ),

Կարապետյան Յուրի (տարիքային խումբ՝ 19+, քիք-լայթ, 63.5կգ):

Արծաթե մեդալի են արժանացել՝

Արման Սերյանյանը (տարիքային խումբ՝ 7-9տ., լայթ, 36կգ),

Էդվարդ Սահակյանը (տարիքային խումբ՝ 10-12տ., լայթ, 36կգ),

Տիգրան Կարապետյանը (տարիքային խումբ՝ 16-18տ., լայթ, 57կգ):

Բրոնզե մեդալակիրներ են դարձել՝  

Դավիթ Զաքարյանը (տարիքային խումբ՝ 7-9 տ., քիք-լայթ, 30կգ),

Գոռ Գաբրիելյանը (տարիքային խումբ՝ 10-12տ., քիք-լայթ, 42կգ),

Ալեքս Հայրապետյանը (տարիքային խումբ՝ 13-15տ., քիք-լայթ, 47կգ),

Երվանդ Սարգսյանը (տարիքային խումբ՝ 13-15տ., լայթ, 47կգ):

Հավաքականի մարզիչ՝  Արմեն Ղահրամանյան: