ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Փոքրիկ մարզիկները՝ ՀՀ սամբոյի բաց առաջնության մրցանակակիրներ — ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Փոքրիկ մարզիկները՝ ՀՀ սամբոյի բաց առաջնության մրցանակակիրներ

Մարտի 11-ից 13-ը ՀՀ Արտաշատ քաղաքում կայացել է փոքրերի սամբոյի բաց առաջնություն, որին մասնակցել է Ստեփանակերտում գործող «Ադամյան» սամբո ակումբի 12 մարզիկ։ Արցախցի մարզիկները սամբոյի բաց առաջնությունից մրցանակներով  են վերադարձել:

Արսեն Բաղրյանը, Նարեկ Գրիգորյանը և Նարեկ Գեսյանն արժանացել են առաջնության չեմպիոնի տիտղոսին:

Երկրորդ մրցանակային տեղն է գրավել  Աշոտ Պողոսյանը:

Վլադիմիր Աղաբեկյանը, Տիգրան Հարությունյանը, Լևոն Երեմյանը և Կարեն Բաղդասարյանն արժանացել են երրորդ մրցանակային տեղին: