ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն — ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն

Սիրելի’ հայրենակիցներ

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպում՝ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների (ներառյալ 2021/2022 ուստարվա) հավատարմագրված մասնագիտության կրթական ծրագրի պետական նմուշի դիպլոմ ստանալու համար։

Փաստաթղթերի ընդունումը կազմակերպվում է սույն թվականի ապրիլի 1-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ:

-Դիմորդը լրացնում է դիմում-հայտ՝ դրա հետ ներկայացնելով՝

-ավարտական փաստաթղթի (դիպլոմի) բնօրինակը՝ պատճենի հետ միասին,

-ներդիրի (միջուկի) բնօրինակը պատճենի հետ միասին,

-անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ, զինգրքույկ, փախստականի վկայական, կացության վկայական) բնօրինակը՝ պատճենի հետ միասին,

-2 լուսանկար (3X4 սմ չափսի):

Դիմում-հայտը լրացվում է, և պահանջվող փաստաթղթերը ներկայացվում են դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից:

Փաստաթղթերը ընդունվում են ԱՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի կրթության և գիտության վարչության մասնագիտական կրթության և գիտության բաժնում:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ Հեռախոսահամարով՝👇☎️047941139

hyArmenian