ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մանվել Պետրոսյանը՝ միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մանվել Պետրոսյանը՝ միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր

Մարտի 7-ից 13-ը Մոնտենեգրոյում կայացած բռնցքամարտի միջազգային մրցաշարից (մասնակցում էին 18 երկրի ներկայացուցիչներ) Հայաստանի հավաքականը վերադարձել է 2 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալով:

Հայաստանի երիտասարդական հավաքականի արծաթե մեդալակիրներից մեկն էլ արցախցի մարզիկ Մանվել Պետրոսյանն է (57կգ): Մանվել Պետրոսյանը ՀՀ բռնցքամարտի սպորտի վարպետ է, ՀՀ և միջազգային մրցաշարերի բազմակի չեմպիոն: Ռինգում ունեցել է 70 մարտ, որից 64-ը հաղթանակով է ավարտել: Երիտասարդ բռնցքամարտիկն իր համար բարձր նշաձող է սահմանել՝ մեդալներ նվաճել Եվրոպայի և աշխարհի առաջնություններում ու մասնակցել Օլիմպիական խաղերին: