ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՀ ԿԳՄՍ նախարարության անդրադարձը Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՀ ԿԳՄՍ նախարարության անդրադարձը Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին

Մարտի 10-ին Եվրոպական միության խորհրդարանը ձայների 635 կողմ, 2 դեմ և 42 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունել է «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևը:

ԱՀ ԿԳՄՍ նախարարությունն այդ բանաձևը համարում է միջազգային մարդասիրական իրավունքի ցայտուն օրինակ։

Բարձր ենք գնահատում Եվրախորհրդարանի յուրաքանչյուր պատգամավորի՝ հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող վանդալիզմը դատապարտող ելույթն ու կարծիքը:

Հուսով ենք, որ նման փաստաթղթեր կընդունեն նաև այլ միջազգային կազմակերպություններ, ինչը դրական ազդեցություն կունենա Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանության ընթացքի կասեցման վրա։