ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն — ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն

Արցախի Հանրապետությունում գործող հասարակական կառույցների, նախաձեռնող խմբերի կողմից իրականացվող երիտասարդական թիրախային ծրագրերի ֆինանսավորման նպատակով ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է ծրագրերի մրցույթ հետևյալ հիմնական ուղղություններով.

  • Ազգային ինքնություն և ռազմահայրենասիրական դաստիարակություն,
  • Կրթություն և զբաղվածություն,
  • Առողջ ապրելակերպ և ժամանց,
  • Բանակ և հասարակություն,
  • Տուրիզմ և համայնքային զարգացում:

Ծրագրերի հայտերն ընդունվում են մինչև ս.թ. ապրիլի 15-ը ներառյալ:

Հայտերի ներկայացման և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմի երիտասարդության հարցերի բաժին՝ ք. Ստեփանակերտ, Թումանյան 59 հասցեով կամ զանգահարել (047) 97-91-30, (097) 29-97-75 հեռախոսահամարներով:  Էլ. հասցե՝ eritbajin@gmail.com: