ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

4-րդ դասարանի գիտելիքների ստուգման ուղեցույցը և թեստի նմուշը մայրենի առարկայից – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

4-րդ դասարանի գիտելիքների ստուգման ուղեցույցը և թեստի նմուշը մայրենի առարկայից

1.ՄԱՅՐԵՆԻ

Ι. Թեստի կառուցվածքը և առաջադրանքների գնահատման չափանիշները

        Թեստը պարունակում է 15 առաջադրանք և բաղկացած է 2 մասից:

      1-ին մասը պարունակում է  որևէ  տեքստ՝ գեղարվեստական կամ գիտահանրամատչելի և 7 առաջադրանք՝ տեքստի բովանդակության վերաբերյալ: Առաջադրանքներից մեկը ընտրովի է, իսկ մնացածին պետք է պատասխանել բառով կամ նախադասությամբ: Այդ առաջադրանքներով ստուգվում են ընթերցանության զանազան ունակություններ՝ ուշադրություն, հետևություններ ու եզրակացություններ անելու կարողություն, տեքստը վերլուծելու, գնահատելու և արժևորելու հմտություններ: Տեքստերի ծավալները կախված են դրանց տեսակից. գեղարվեստական բովանդակությամբ տեքստերը պարունակում են շուրջ 350 բառ, գիտահանրամատչելիները՝  շուրջ 250 բառ:

2-րդ մասը պարունակում է  8  առաջադրանք ( 8-15-րդը ),  որոնցով    ստուգվում են՝

  1. բառի կազմության ճանաչում՝ պարզ, բարդ (հոդակապով, անհոդակապ), ածանցավոր (նախածանցավոր, վերջածանցավոր),
  2. բառի իմաստի իմացություն, հոմանիշների և հականիշների ճանաչում, բառի փոխաբերական իմաստով գործածություն, դարձվածքների ճանաչում,
  3. ուղղագրական դժվարություն ունեցող  բառում բաց թողած տառի տեղադրում,
  4. գոյականի, դրա թվի և տեսակների՝ հատուկ, հասարակ, ածականի, թվականի, շաղկապի ճանաչում,
  5. նախադասության անդամների ճանաչում՝ ենթակա, ստորոգյալ, կոչական, լրացումներին տրվող հարցերի իմացություն:

II. Գրավոր աշխատանքի գնահատման չափանիշներ

Յուքանչյուր առաջադրանքի ճիշտ պատասխանի համար տրվում է 1 միավոր: Թեստի առավելագույն միավորն է 15-ը: Ամփոփիչ վերջնական գնահատականը որոշվում է թեստի առաջադրանքներից սովորողի վաստակած բոլոր միավորների գումարից, որը համապատասխանեցվում է 10 բալանոց համակարգին:

ՄիավորըԳնահատականըՄիավորըԳնահատականը
0-118-96
2210-117
3312-138
4-54149
6-751510

ΙII. Աշխատանքի համար հատկացվող ժամանակ

Քննական աշխատանքի կատարման համար հատկացվում է 60 րոպե: