ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հրաձգության մրցումներ՝ աշակերտների մասնակցությամբ — ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հրաձգության մրցումներ՝ աշակերտների մասնակցությամբ

ԱՀ ՊԲ կազմավորման 30-ամյակի առթիվ «Զորաց ակումբ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ԱՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մարտի 9-ին աշակերտների միջև  հրաձգության մրցումներ են կազմակերպվել։

Նպատակը ռազմական գործի հանդեպ հետաքրքրություն առաջացնելն է, լավագույն պատանի հրաձիգներին ի հայտ բերելն ու  դպրոցականներին հայրենիքի պաշտպանությանը նախապատրաստելը: Մրցումներին մասնակցում էին Ստեփանակերտի հանրակրթական ուսումնական հաստատությունների հավաքական ջոկերը։ Հատկանշական է, որ յուրաքանչյուր թիմի  5 հրաձիգներից 2-ն աղջիկներ էին։ Հրաձիգներն իրենց ուժերը փորձել են նաև անհատական մրցակարգով։

 Ընդհանուր միավորների հաշվարկով անհատական մրցակարգով լավագույն հրաձիգներ են ճանաչվել Մոնթե Ղարախանյանը (1-ին տեղ), Կառլեն Բաբայանը (2-րդ տեղ), Անահիտ Ներսիսյանը (3-րդ տեղ)։

Թիմային մրցակարգով 1-ին տեղում է Ստեփանակերտի համար 2 հիմնական դպրոցը, 2-րդ մրցանակային տեղը զբաղեցրել է Հադրութի Մ. Մանվելյանի անվան միջն. դպրոցը, իսկ 3-րդ տեղում Ստեփանակերտի համար 9 հիմնական դպրոցն է:

«Զորաց ակումբ» հասարակական կազմակերպության կողմից անհատական մրցակարգում առաջնային տեղեր զբաղեցրած մասնակիցները պարգևատրվեցին սմարթֆոններով, իսկ մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերն՝ օդամղիչ հրացաններով: Առաջնային տեղեր զբաղեցրած թիմերի զինղեկները կազմակերպության կողմից դրամական պարգևներ ստացան։