ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախցի մարզիկների հաջողությունները Ուշուի աստղեր միջազգային մրցաշարում — ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախցի մարզիկների հաջողությունները Ուշուի աստղեր միջազգային մրցաշարում

Արցախի ուշուի հավաքական թիմը ՀՀ ավանդական ուշուի հավաքական թիմի կազմում փետրվարի 24-ին ՌԴ Մոսկվա քաղաքում մասնակցել է Ուշուի աստղեր միջազգային Ա կարգի մրցաշարին։

Առաջնությանը մասնակցում էր 14 երկիր, շուրջ 700 մարզիկ՝ սանդա և թաոլու մարզաձևերից։

ԱՀ Ուշու քունգ ֆուի հավաքական թիմի բոլոր 5 մարզիկները տուն են վերադարձել մրցանակներով:

Միջազգային մրցաշարում առաջին պատվավոր տեղն են զբաղեցրել Արսեն Բաղրյանը (60 կգ), Ալեն Սաղյանը (70 կգ), Կարոլինա Համբարձումյանը (40կգ): Իսկ Սևակ Մուսայելյանը (56կգ) և Ավանես Զաքարյանը (56կգ) արժանացել են երրորդ մրցանակային տեղին: Արցախի թիմը ղեկավարում է ԱՀ վաստակավոր մարզիչ Դավիթ Գրիգորյանը:

hyArmenian