ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՀ ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է Գևորգ Մուրադյանին – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՀ ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է Գևորգ Մուրադյանին

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ա. Հակոբյանը 2022թ․ մարտի 2-ին ընդունել է Արցախի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ԱՀ ժողովրդական արտիստ Գևորգ Մուրադյանին: Շնորհավորելով հոբելյարին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ՝ նախարարը մաղթեց նրան քաջ առողջություն և անսպառ եռանդ իր առաքելության ճանապարհին։18 տարի առաջ ազդարարվեց Արցախի պետական կամերային նվագախմբի ծնունդը, որի կայացման մեջ մեծ է Գևորգ Մուրադյանի դերը: Անգնահատելի է նրա ներդրումը հատկապես մատաղ սերունդներին դասական երաժշտարվեստի հանդեպ սեր սերմանելու, դասական արժեքները յուրովի բացահայտելու ունակություններ ձևավորելու, և, ընդհանրապես, դասականը հանրահռչակելու գործում, իսկ հասարակության ընդգծված սերն ու հարգանքը երգչախմբի և խմբավարի հիասքանչ արվեստի, նրա Մարդ տեսակի հանդեպ վկայում են այս անցած տարիների բեղմնավոր աշխատանքի մասին: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքերով՝ Արցախում դասական երաժշտարվեստը Մուրադյանի տաղանդի շնորհիվ նոր շունչ առավ, և Մաեստրոն կարողացավ սիմֆոնիկ դասական երաժշտությունը հասանելի դարձնել հանրությանը: ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Մ․ Բալայանը Գ. Մուրադյանին նվիրեց Վ․ Բալայանի «Շուշի․ տեղն ու դերը հայոց կրթական համակարգում» գիրքը։ Մ․ Բալայանի խոսքով՝ Մաեստրոն իր գործունեությամբ այսուհետ կզարդարի նաև հայոց բերդաքաղաք Շուշիի բազմահարուստ պատմության էջերը։ Վերջում Գ․ Մուրադյանն իր երախտագիտությունը հայտնեց նախարարին և ներկաներին՝ նշելով, որ իր հաջողության գաղտնիքը ապագային վստահ նայելու մեջ է, և որ համատեղ ջանքերով անշուշտ կարող ենք հասնել նորանոր ձեռքբերումների և հաջողությունների։