ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լեռնիկ Հովհաննիսյանը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լեռնիկ Հովհաննիսյանը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատել է կառավարության որոշում, համաձայն որի՝ Լեռնիկ Հովհաննիսյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ:

Մարտի 1-ին  ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը ներկայացրել է նորանշանակ տեղակալին։

Այսուհետ մշակույթի ոլորտը համակարգելու է Լեռնիկ Հովհաննիսյանը։ «Գայանե Գրիգորյանը ոլորտում աշխատել է երկար տարիներ և մեծ ավանդ ունի համակարգի զարգացման գործում։ Շնորհակալություն ենք հայտնում նվիրված աշխատանքի  համար և հաջողություններ մաղթում ապագա գործունեության մեջ»,- իր խոսքում նշեց Անահիտ Հակոբյանը:

«Այս կոլեկտիվն ինձ համար շատ հարազատ է դարձել: Մեծ պատիվ էր աշխատել այս մարդկանց հետ: Նրանցից յուրաքանչյուրի օգնությամբ ու անմիջական մասնակցությամբ է, որ ես այսօր կամ այն, ինչ կամ: Որպես անձնավորություն ու որպես մասնագետ ես կերտվել եմ այս կոլեկտիվում»,- անկեղծացավ Գայանե Գրիգորյանը:

 Լեռնիկ Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար ու հաստատեց՝ գալիս է աշխատելու․«Մեզ բավականին լուրջ աշխատանքներ են սպասվում, մենք գտնվում ենք աշխարհաքաղաքական զարգացումների կիզակետում, պատերազմն այսօր հիբրիդային բնույթ ունի, այսօր նաև մշակութային ինքնության պատերազմ է, և մենք պետք է պատրաստ լինենք դրան։ Կարծում եմ՝ աշխատանքը կստացվի, և կկարողանանք զարգացման նոր ուղի բռնել»։