ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախցի մարզիկը՝ Հայաստանի հավաքականի անդամ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախցի մարզիկը՝ Հայաստանի հավաքականի անդամ

Փետրվարի 27-ին Հայաստանի սամբոյի ֆեդերացիան Երևանի «Դինամո» մարզապալատում անցկացրեց Հայաստանի սամբոյի 2022թ. պատանեկան առաջնությունը՝ մասնակցությամբ մայրաքաղաքի, ՀՀ մարզերի և Արցախի ուժեղագույն մարզիկ-մարզուհիների, ովքեր հաղթողներ և մրցանակակիրներ էին դարձել ավելի վաղ անցկացված մարզային նախընտրական մրցաշարերում: Այս առաջնության արդյունքներով կկազմավորվի Հայաստանի սամբոյի պատանեկան հավաքականը, որը ապրիլի 20-ից 24-ը կմասնակցի Էստոնիայի մայրաքաղաքում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի սամբոյի պատանեկան հավաքականի կազմում է արցախցի մարզիկ Աղվան Պետրոսյանը, ով 98 կգ քաշային կարգում նվաճեց չեմպիոնի տիտղոսը: