ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հանդիպում ՀՀ ԳԱԱ նախագահի հետ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հանդիպում ՀՀ ԳԱԱ նախագահի հետ

Այս օրերին աշխատանքային այցով Երևանում է գտնվում Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Անյուտա Սարգսյանը։ Այցի շրջանակներում Արցախի գիտական կառույցի ղեկավարը հանդիպումներ է ունենում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարբեր ստորաբաժանումների և ինստիտուտների ղեկավարների հետ։ Փետրվարի 23-ին Ա. Սարգսյանի հանդիպումը ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանի հետ էր։ Քննարկվել են նախորդ հանդիպումների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների հետ կապված մի շարք հարցեր,այդ թվում՝ համատեղ ներդրվող գիտական և արտադրական ծրագրերի,ինովացիոն գործառույթների,Արցախի գիտական կենտրոնի երիտասարդ մասնագետների մասնագիտական կարողությունների բարելավման,կադրերի պատրաստման հետ կապված հարցեր։ ՀՀ ԳԱԱ նախագահը մեկ անգամ ևս կարևորել է նման հանդիպումները՝ նշելով, որ դրանք միտված են Արցախի գիտական կենտրոնի զարգացմանը և շարունակական բնույթ են կրելու։