ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԳԱԱ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽՈՒՄ ԻՐԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԳԱԱ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽՈՒՄ ԻՐԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

   Ադրբեջանի մշակույթի նախարարի 2022 թ. փետրվարի 3-ի պաշտոնական հայտարարությունից միանշանակ պարզ է դառնում, որ Ադրբեջանը, շարունակելով իր հայատյաց քաղաքականությունը, հստակ ծրագրված գործողություններով հետևողականորեն իրականացնում է Արցախի հայաթափման, հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, օտարման քաղաքականություն՝ այս անգամ արդեն բացահայտ կերպով սպառնալով վերացնել ու ջնջել Արցախի հայկական եկեղեցիների ու այլ սրբավայրերի արձանագրությունները։ Հայտարարությունից բխում է, որ ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ՝ բաղկացած աղվանական պատմության, մշակույթի և ճար-տարապետության մասնագետներից, ինչպես նաև պետական կառույցների ներկա-յացուցիչներից, ովքեր «ուսումնասիրությունից» հետո պետք է հեռացնեն Արցախում (Ղարաբաղում) «աղվանական կրոնական/քրիստոնեական» կառույցների վրա «հայերի կողմից գրված, ավելացրած կեղծ գրությունները, արձանագրություններն ու հետքերը» (https://report.az/en/cultural-policy/working-group-set-up-to-restore-armenianized-temples-of-ancient-albania/)։ Արցախի տարածքի քրիստոնեական հուշարձանները և դրանց վրա եղած գրությունները մեկ դարից ավելի է, ինչ մասնագետների կողմից ուսումնասիրվում են և դրանց իսկությունը կամ ազգային պատկանելությունը երբևիցե խնդրահարույց չի եղել (չհաշված պատմական իրողությունները կեղծելու դիլետանտական փորձերն ու հայտարարությունները): Մանրամասն՝

https://www.sci.am/m/newsview.php?id=477&langid=1&fbclid=IwAR1NBSUDDRp06QlXBAzlZCmvIWI8cu_YgOnyZB3JhaiB_cYXqwdzGgDFXMI