ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մեկնարկել է պատանիների և աղջիկների տարիքային շախմատի անհատական առաջնությունը – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մեկնարկել է պատանիների և աղջիկների տարիքային շախմատի անհատական առաջնությունը

Հանրապետությունում շախմատի մասսայականացման, պատանի շախմատիստների մարզական վարպետության բարձրացման և Արցախի ուժեղագույն պատանի շախմատիստներին ի հայտ բերելու նպատակով  այսօր՝ փետրվարի 23-ին, Շախմատի հանրապետական մարզադպրոցում մեկնարկել է պատանիների և աղջիկների տարիքային շախմատի անհատական առաջնությունը:

Առաջիկա 3 օրերին առաջնային տեղերի համար կպայքարեն  Ստեփանակերտի, Հադրութի, Շուշիի, Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջաններից 10-18 տարեկան 58 տղաներ և աղջիկներ: 

Առաջնությունն անց է կացվելու աղջիկների դեպքում ` շրջանաձև, տղաների դեպքում` շվեյցարական մրցակարգով: Մրցաշարի հաղթողներին ԿԳՄՍ նախարարության կողմից կտրվեն պատվոգրեր, մեդալներ և դրամական պարգևներ, իսկ մարտ ամսին նրանք կմասնակցեն ՀՀ-ում կայանալիք կիսաեզրափակիչ առաջնությանը։