ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախցի մարզիկների հերթական հաղթանակը – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախցի մարզիկների հերթական հաղթանակը

Փետրվարի 22-ին, Ստեփանակերտի օղակաձև զբոսայգում դիմավորել են Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացված Մուայթայի Եվրոպայի առաջնության արցախցի բրոնզե մեդալակիրներին:

 

Արցախի Մուայթայի ֆեդերացիայի նախագահ և հավաքականի գլխավոր մազիչ Ալեքսան Աղաբալյանի  խոսքով՝   երկու տարի Եվրոպայի առաջնությանը չեն մասնակցել (համավարակի և պատերազմի պատճառով) և առաջնությունից մեդալով վերադառնալը հստակ նպատակ էր:

Արցախի Մուայթայի հավաքական թիմի 5 մարզիկներ Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել են առաջնությանը: Արդյունքում, Դավիթ Հայրապետյանը և Ալբերտ Մանգասարյանը 3-րդ տեղում են՝  բրոնզե մեդալով: Մարտին  Դավիթը կմասնակցի Մեքսիկայում կայանալիք պրոֆեսիոնալ մենամարտին՝ Լատինական Ամերիկայի չեմպիոնի հետ:  Նա Հայաստանի սպորտային պատմության մեջ երկրորդ մարզիկն է, ով ներկայացնելու է  Հայաստանը Մեքսիկայում:

Հայաստանի, Եվրոպայի, Եվրասիայի և աշխարհի չեմպիոն, արցախցի մարզիկ Դավիթ Հայրապետյանը  երրորդ մրցանակային տեղն իր համար մեծ  ձեռքբերում  է համարում: 44-օրյա պատերազմում քաջաբար մարտնչելիս վիրավորում ստացել՝ վնասելով մարմնի ձախ հատվածն ամբողջությամբ և ձախ աչքը: Այդուհանդերձ, հաղթահարելով բազում դժվարություններ,  Դավիթն այսօր հրաշալի մարզավիճակում է, պատրաստ շարունակելու իր պայքարը:

Հայաստանի բազմակի և միջազգային չեմպիոն Ալբերտ Մանգասարյանն էլ   շարունակում  է բարձրացնել պատրաստվածության մակարդակը՝ առաջիկայում  Մալազիայում  կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու և հաղթանակով վերադառնալու համար: