ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայացել է «Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի» խորագրով ցուցահանդեսը — ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայացել է «Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի» խորագրով ցուցահանդեսը

Փետրվարի 20-ին ԱՀ պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության  և «Դիզակ Արտ» մշակութային երիտասարդական կենտրոնի  համագործակցությամբ «Դիզակ Արտ» կենտրոնում կայացել է «Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը նվիրված է 44-օրյա պատերազմի արդյունքում ադրբեջանական վերահսկողության տակ անցած հայկական մշակութային ժառանգությանը, որի մի մասն արդեն ոչնչացված է, իսկ մնացածի ճակատագրերը վտանգված են։

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անտոնիա Վիկտորին, Արցախյան շարժման մասնակիցներ, պատմաբաններ, հուշարձանագետներ։ Դեսպանին ներկայացվել է հայկական  պատմամշակութային ժառանգությունը, առկա մարտահրավերները, այն է՝ աղվանացում և ոչնչացում, ինչպես նաև Ադրբեջանի կողմից իրականացված վանդալիզմի օրինակներ։ 

Ցուցահանդեսը կգործի մինչև ս․թ․ մարտի 20-ը, հասցեն՝ ք․ Երևան, Մ․Խորենացի 47/7, «Դիզակ Արտ» մշակութային կենտրոն։

hyArmenian