ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանի ուղերձը արցախյան շարժման 34-րդ ամյակի առթիվ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանի ուղերձը արցախյան շարժման 34-րդ ամյակի առթիվ

1988թ. փետրվարը՝ հայ ժողովրդի պատմության փառավոր անցյալի գունագեղ էջերից մեկը, որն իր մեջ ամփոփում է ուժ, միասնություն, հավատ, եղել և շարունակելու է լինել ազգային-հոգևոր զարթոնքի և գալիք հաղթանակների սնուցման աղբյուր:

34 տարի առաջ այս օրը՝ 1988 թվականի փետրվարի 20-ին, ԼՂԻՄ-ի ժողովրդական պատգամավորների մարզային խորհուրդը կայացրեց որոշում` դիմել Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների Գերագույն խորհուրդներին` նրանց միջնորդությամբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու հարցով…

Ցուցաբերելով կամք ու քաղաքական հասունություն՝ հայ ժողովուրդը հաստատուն ու անբեկ քայլերով շարժվեց դեպի արժանապատիվ ապագա: Անկման ու վերելքի տատանումներում հաջողությունը պատկանեց համբերությանը և արցախցին համայն հայության հոգատար հայացքի ներքո 1988թ. շարժվեց մի ճանապարհով, որը պիտի ուղեկցեր նրան դեպի ազատ ու միացյալ Հայաստան:

Դաժան հարվածների ու արնահոսող վերքերի պատճառով թեպետ երկարել է այդ ճանապարհը, բայց այնուամենայնիվ շարունակում է մնալ անշեղ:Այսօրվա իրականության հրամայականն է վերստին խանդավառվել փառահեղ անցյալի դրվագներով, միավորել ազգային ներուժն ու շարժվել համազգային նպատակներին ընդառաջ: Քանզի դա է մեր ազգի ու հայրենիքի փրկության և գոյության միակ գրավականը…