ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 19-ին նշվում է Գիրք նվիրելու օրը – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 19-ին նշվում է Գիրք նվիրելու օրը

․․․Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,
Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,
Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով,
Իմ նո՜ր հայրենիք,
Հըզո՜ր հայրենիք․․․             Հովհաննես Թումանյան

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, 2008 թվականից Հայաստանում և Արցախում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։

Գրքի հանդեպ պաշտամունքը  բնորոշում է մեր ժողովրդին դարեր շարունակ։ Մեր պատմության մեջ, մասնավորապես՝ գրերի գյուտից հետո, գիրքն ընկալվել է որպես հայի ինքնության  պահպանման, ազգային և համամարդկային հոգևոր-մշակութային արժեքներին հաղորդակից լինելու ու դրանք սերունդներին փոխանցելու կարևորագույն հենք։  Քիչ չեն հայ ժողովրդի պատմության մեջ դրվագները, երբ արհավիրքի պահերին գրքերի փրկությունը հավասարազոր է եղել մարդկային կյանքերի փրկությանը(հիշենք «Մշո ճառընտիրը»

Գրքի և ընթերցանության հանդեպ հետաքրքրության պակասը, որ վերջին երկու տասնամյակներում մտահոգության տեղիք էր տալիս,  կարծես,   այլևս հաղթահարված է։ Եվ դա նաև Գիրք նվիրելու  տոնի հանրայնացման շնորհիվ է։

Գիրք նվիրելով՝  մենք նվիրում ենք աշխարհը, մարդուն և ինքներս մեզ հերթական անգամ բացահայտելու հնարավորություն ու  զգացմունքների հրավառություն։