ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նորագյուղը «Արմաթ» ինժեներական լաբորատորիա ունի — ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նորագյուղը «Արմաթ» ինժեներական լաբորատորիա ունի

2022թ. փետրվարի 18-ին Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում «Մեկ ընտանիք միսիա» բարեգործական հասարակական կազմակերպության և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության համատեղ ջանքերով տեղի ունեցավ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողություն։

«Արմաթ» ինժեներական լաբորատորիան անվանակոչվեց «Մեկ ընտանիք միսիա» հասարակական կազմակերպության անդամ Արտավազդ Խաչատրյանի հիշատակին։Այն Արցախում գործող 23-րդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիան է։ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանն արժևորելով նորարարական լաբորատորիաների դերը ՏՏ ոլորտի զարգացման և երեխաների մասնագիտական կողմնորոշման հարցում, նշեց, որ այն իրական հնարավորություն է նոր գաղափարների իրագործման և ժամանակակից անվտանգային համակարգերի ստեղծման համար։

ԱՀ ԿԳՄՍ նախարար Ա. Հակոբյանի խոսքով՝ մեր երկրի առջև ծառացած արդի մարտահրավերներին դիմագրավելու գործում մեծ է տեղեկատվական տեխնոլոգիաների ռազմավարական նշանակությունը։ Ուստի նախարարը կոչ արեց աշակերտներին տեղին օգտագործել այս հնարավորությունը և ստացած գիտելիքներն օգտագործել ի շահ Արցախի պաշտպանության:

hyArmenian