ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Առաջին անօդաչու թռչող սարքերի կրթական աշխատանոց Ստեփանակերտում – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Առաջին անօդաչու թռչող սարքերի կրթական աշխատանոց Ստեփանակերտում

2022թ. փետրվարի 17-ին «Արմաթն օդում» ծրագրի շրջանակում Արմաթի 500 խմբավարների ու թիմի անդամների և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ջանքերով Ստեփանակերտում հիմնադրվել է Արցախում առաջին անօդաչու թռչող սարքերի կրթական աշխատանոցը։

Այնտեղ պատանիները հնարավորություն կունենան ստանալու անօդաչու թռչող սարքերի աշխատանքի տեսական գիտելիքներ, յուրացնելու դրանց նախագծման և պատրաստման, ծրագրային ապահովման, տեխնիկական սպասարկման ու կառավարման առանձնահատկությունները։

Աշխատանոցի բացման արարողությանը ներկա էին ԱՀ Պետական նախարար Արտակ Բեգլարյանը, Ահ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը և մի շարք այլ պաշտոնատար անձինք։