ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Շավարշ Շահենի Սարգսյան — ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Շավարշ Շահենի Սարգսյան

☏ (+ 374 47 97-71-19)
☏ (+ 374 9723-40-43
🖂 kgmsn21@gmail.com

ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմի ղեկավար

Ծնվել է 1963 թվականին, Ստեփանակերտ քաղաքում։

Կրթություն

1981-1985թթ․ — Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմության բաժին՝ պատմության և հասարակագիտության ուսուցչի որակավորմամբ։

1970-1980թթ․ — Ստեփանակերտ քաղաքի թիվ 1 դպրոց։

Աշխատանքային գործունեություն

2020 թ., դեկտեմբերի 30 — կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմի ղեկավար:

2015-2020թթ․ — ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ։

2007-2015թթ․ — ԼՂՀ ԿԱ սպորտի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար։

2004-2007թթ․ — ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմի ղեկավար։

1995-2004թթ․ — ԼՂՀ ժողկրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում որպես առաջին կարգի տեսուչ, առաջատար մասնագետ, երիտասարդության հարցերի վարչության պետ, արտադպրոցական և երիտասարդության հարցերի վարչության պետ:

1994-1995թթ․ — Ծառայություն ԼՂՀ ՊԲ-ում։

1993-1994թթ․ — Արցախի պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն։

1988-1993թթ․ — ԼՂՀ ժողովրդական լուսավորության և կուլտուր-լուսավորչության գիտամեթոդական կենտրոնում որպես ավագ մեթոդիստ։

1985-1988թթ․ — Ասկերանի շրջանի Խրամորթի միջնակարգ դպրոցում որպես պատմության ուսուցիչ։

Այլ տվյալներ

Անկուսակցական է։

Ամուսնացած է, ունի երկու զավակ։