ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախի Շախմատի ֆեդերացիան նոր նախագահ ունի — ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախի Շախմատի ֆեդերացիան նոր նախագահ ունի

2022թ. փետրվարի 13-ին կայացավ Արցախի Շախմատի ֆեդերացիայի ընդլայնված նիստը, որին ներկա էին Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ֆեդերացիայի անդամները և Արցախի շախմատային ընտանիքի անդամներ։ Ֆեդերացիայի նախագահ Ջիվան Հայրապետյանը ամփոփեց շախմատային 2 տարվա գործունեությունը, շնորհակալություն հայտնեց ֆեդերացիայի անդամներին և շախմատիստներին բավականին դժվար ժամանակահատվածում համատեղ արդյունավետ գործունեության համար, հայտնեց, որ չի ցանկանում 2-րդ անգամ առաջադրվել ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, շնորհավորեց նորընտիր նախագահ Սարգիս Ասատրյանին, մաղթելով բեղուն աշխատանք։ Ջիվան Հայրապետյանը նշեց, որ Սարգիս Ասատրյանը, վստահաբար, շարունակելու է Արցախի շախմատային կյանքի լավագույն ավանդույթները, արդեն իսկ սկսված աշխատանքները, արձանագրելով ավելի մեծ հաջողություններ։

hyArmenian