ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վանդալիզմի հերթական փաստն է արձանագրվել – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վանդալիզմի հերթական փաստն է արձանագրվել

«Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տեսադաշտում է հայտնվել Karabakh Honor անունով օգտատիրոջ կողմից իր յութուբյան ալիքում տեղադրված մի տեսանյութ, որտեղ հստակ երևում է, թե ադրբեջանցի զինվորականները ինչպես են անարգում Քարին տակ գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցին, մահմեդական աղոթք հնչեցնելով տակնուվրա արված քրիստոնեական եկեղեցում:Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Քարին տակ գյուղի մեջ, վերին թաղամասում: Միանավ բազիլիկ սրահ է սլացիկ երկկենտրոն թաղով, բարձր բեմով, նեղ խորանով և երկու կողային ավանդաներով: Միակ մուտքը հարավային ճակատի արևմտյան կողմից է: Սրահը լուսավորվում է հարավային ճակատում բացված երկու լայն և արևելյան ու արևմտյան ճակատների մեկական նեղ պատուհաններով: Եկեղեցին վերանորոգված է, ներսից սվաղված, երկթեք տանիքը թիթեղապատված: Շինարարական արձանագրություն չունի, բայց բնորոշ է 19-րդ դարի եկեղեցիներին: Հարավային ճակատի կենտրոնական պատուհանի կամարի քարին զետեղված է 1903թ. Վերանորոգման արձանագրությունը:

Կից տեղադրում ենք նաև տեսանյութը:

Լուսանկարները՝ Լեռնիկ Հովհաննիսյանի