ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը ԱՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին — ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը ԱՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը ս․թ․ փետրվարի 8-ին Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմին է ներկայացրել ԿԳՄՍ նորանշանակ նախարարին։ Ա․ Բեգլարյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախկին նախարար Լուսինե Ղարախանյանին երկրի համար ստեղծված դժվարին ժամանակահատվածում իր կատարած անգնահատելի ու անձնանվեր աշխատանքի համար՝ հանձնելով նրան ԱՀ նախագահի պարգևը՝ «Վաչագան Բարեպաշտ» մեդալ։

Լ․Ղարախանյանն իր երախտագիտությունն է հայտնել կոլեկտիվին համատեղ աշխատանքի համար՝ նշելով, որ դա ժողովրդին ծառայելու և ժողովրդին մոտ գտնվելու եզակի հնարավորւթյուն էր՝ տիեզերական ու բարձրագույն ապրումների զգացողություններով։ Շնորհավորելով նորանշանակ նախարար Անահիտ Հակոբյանին՝ Լ. Ղարախանյանը նշեց, որ հավատում է նրա արհեստավարժությանն ու մարդկային բարձր որակներին՝ մաղթելով աննկուն կամք ու մեծ հաջողություններ։

Ս․ թ․ փետրվարի 7-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր Լուսինե Ղարախանյանին Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից ազատելու մասին՝ իր դիմումի համաձայն։ Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով ԱՀ ԿԳՄՍ նախարար է նշանակվել Անահիտ Հակոբյանը։