ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն — ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն

Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոն հիմնադրամը սիրով հրավիրում է ձեզ մասնակցելու ֆրանսերենի դասընթացների։ Դասընթացները նախատեսված են բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել ֆրանսերեն կամ բարձրացնել լեզվի իրենց իմացության մակարդակը:

Յուրաքանչյուր դասընթացի ավարտից հետո մասնակիցներին կտրվի հավաստագիր:

Դասընթացները խմբակային են՝ սկսնակ (A1, A2) և միջին (B1, B2) մակարդակներով:

Պարապմունքները շաբաթական 2 անգամ են, յուրաքանչյուրը 1,5 ժամ տևողությամբ:

Դասընթացի յուրաքանչյուր մակարդակի տևողությունը 3 ամիս է: Ամսավճարը` 10,000 ՀՀ դրամ:

Հեռ. 093533735

Հասցե՝ Թումանյան 95

Գրանցումը հնարավոր է մինչև մարտի 10-ը:

hyArmenian