ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛ աշակերտներ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛ աշակերտներ

Ս․թ․ հունվարի 27-ին Ստեփանակերտի Ա․ Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցում տեղի կունենա Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի (МФТИ) կողմից կազմակերպված «Ֆիզտեխ» օլիմպիադայի առաջին փուլը։ Օլիմպիադայի հիմնական նպատակը աշակերտների շրջանում ֆիզիկայի և մաթեմատիկայի հանդեպ հետաքրքրության խթանումն է, ինչպես նաև ստեղծագործական ունակությունների բացահայտումը։Ի դեպ՝ օլիմպիադայի առաջին փուլը հաղթահարած աշակերտները կմասնակցեն «Ֆիզտեխ» 2022 օլիմպիադայի եզրափակիչ փուլին։Եզրափակիչ փուլի հաղթողները կարող են ընդունվել Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ, առանց մրցութային քննություններին մասնակցելու։

Տեղեկություններ օլիմպիադայի մասին

-Օլիմպիադան կլինի երկու առարկայից՝ ֆիզիկա և մաթեմատիկա,

-Յուրաքանչյուր առարկայի համար նախատեսված է 2 ժամ,

-Հասցե՝ քաղ․ Ստեփանակերտ, Վ․Մամիկոնյան 16, Ֆիզմաթ դպրոց։

-Անցկացման ժամանակը՝ 27․01․2022

-Օլիմպիադան սկսվելու է՝ մաթեմատիկա 10։00, Ֆիզիկա 12։30

-Օլիմպիադային կարող են մասնակցել 10-12-րդ դասարանի աշակերտները։

Օլիմպիադային մասնակցելու համարանհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը՝

-Գրանցվել abitu.net/ կայքէջում կամ օգտագործել արդեն գոյություն ունեցող օգտահաշիվը։

-Սեղմել “Вступить в мероприятие” կոճակը օլիմպիադայի հետևյալ հղումով՝ https://abitu.net/event/4430

-Տպել մասնակցի լրացման հարցաթերթիկը, որն անհրաժեշտ է ներբեռնել “Очные Олимпиады” նշակետից (առանձին ֆիզիկայի և մաթեմատիկայի համար)։

-Աշակերտը պետք է ունենա

-Անձը հաստատող փաստաթուղթ,

-Նախապես լրացված հարցաթերթիկ,

-Վանդակավոր մաքուր տետրեր (յուրաքանչյուր առարկայի համար առանձին տետր)

-Գրենական պիտույքներ (գրիչ, մատիտ)

-(Ջուր, շոկոլադ ըստ ցանկության)։

Խստիվ արգելվում է օգտագործել

-Հաշվիչ,

-Էլեկտրոնային որևէ սարք,

-Տեղեկատու նյութեր։

☎️Գրանցման ժամանակ տեխնիկական խնդիրների առաջացման դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռ․/ 077791081